211652_close_icon
views-count10207 դիտում article-date 13:22 25-04-2018

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի. Երևանի քաղաքապետարան

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի: Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի»:

Նմանատիպ նյութեր