8477 դիտում
15:06 25-04-2018
Սպորտի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է ներկայացրել
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախարարի պաշտոնակատարը:
«Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։
Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։
Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին»,-գրել է նա։
Նմանատիպ նյութեր
1235 դիտում
08:47 21-03-2015
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից. ՀԺ
3466 դիտում
09:32 28-09-2016
Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել մի պայմանով. «Ժամանակ»
Այս բաժնից
1006 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
1996 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2599 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը