Հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի հոսպիտալացման պատճառը
Սանկտ Պետերբուրգում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում բժիշկների մոտ։
Ինչպես հայտնում է Parisien թերթը, համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մոտ մեջքի մկանային սպազմ է եղել, ինչի համար էլ համերգը չեղյալ է հայտարարվել։
Շանսոնյեի պաշտոնական ներկայացուցիչ Վինսենս Սթարքը հայտնել է, որ Ազնավուրն այսօր վերադառնում է Փարիզ։ Իսկ չեղարկված համերգը կայանալու է 2019 թվականի ապրիլի 9-ին։