211652_close_icon
views-count1186 դիտում article-date 16:49 23-02-2025

Էստոնիան Ուկրաինային 10 հազար հրետանային արկ և սպառազինություն կմատակարարի

Էստոնիան Ուկրաինային կփոխանցի 10․000 հրետանային արկ, ինչպես նաև ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ սպառազինություն։ Այս մասին հայտնել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը X սոցիալական ցանցի իր էջում։

«Էստոնիան ուկրաինացի մարտիկներին 10 հազար հրետանային արկ է ուղարկում... Առաջին իսկ հնարավորության դեպքում սրան կավելացվի ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքը»,- գրել է նա։

Միխալը նշել է, որ Էստոնիան ուկրաինացի զինվորականներին կփոխանցի նաև 750 հազար պարենաբաժին։

Տալինի օգնությունն ուղղված է Կիևի դիրքերի ամրապնդմանը և Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելուն։

Նմանատիպ նյութեր