6271 դիտում
13:33 26-04-2018
Հայաստանը 180 երկրների շարքում 63-րդ տեղում է մամուլի ազատության ցուցանիշով. «Ամերիկայի ձայն»
Իրավապաշտպան երկու միջազգային կազմակերպություններ հայտարարել են, որ ժողովրդահաճ՝ պոպուլիստ քաղաքական գործիչների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող հարձակումները ու ճնշումները սպառնալիք են դարձել նաև խոշոր ժողովրդավարական պետությունների համար։ Հղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4364802.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Իրենց ամենամյա զեկույցներում «Լրագրողներ առանց սահմանների» և Freedom House կազմակերպությունները սուր քննադատության են ենթարկում Արևմուտքի ժողովրդահաճ առաջնորդներին մամուլի միջոցները վարկաբեկելու, լրագրողներին կշտամբելու և սահմանափակումներ իրականացնելու սպառնալիքների համար։
Սուր քննադատությունների տակ հայտնված առաջնորդներից է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որին քննադատում են «մամուլը Ամերիկայի ժողովրդի թշնամի» խոսքերի համար։ Սա, ըստ ամենամյա զեկույցների, նվազցենում է մամուլի նկատմամբ հասարակական վստահությունը։
Եվրոպայում նույնպես գրանցվել է քաղաքական գործիչների կողմից մամուլի նկատմամբ բանավոր հարձակումների աճ։
Զեկույցում գնահատականների են արժանանում 180 երկրներ: Առաջին տեղում է Նորվեգիան: Սանդղակի ամենացածր՝ 180-րդ աստիճանի վրա՝ Հյուսիսային Կորեան։
Հայաստանը 63-րդ տեղում է՝ հետ մնալով 5Օ-րդ տեղում հայտնված Վրաստանից։ Սակայն նկատելիորեն առաջ է հարևան Ադրբեջանից, որը 90-րդ տեղում է։ Թուրքիան 76-րդն է, Իրանը՝ 90, Ռուսաստանը՝ 83։ Զեկույցները հիշեցնում են Հայաստանում անցած ամառ սկսված զանգվածային ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի կողմից մամուլի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի փաստը։
Աշխարհի ամենավտանգավոր հատվածը շարունակում է մնալ Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանը։
Նմանատիպ նյութեր
1193 դիտում
09:25 22-04-2020
Մամուլի ազատությունն աշխարհում. Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է․ «Ամերիկայի ձայն»
1108 դիտում
10:14 01-10-2014
Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը հետընթաց է գրանցել. Առավոտ
4652 դիտում
09:25 24-03-2020
Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցուցանիշով, զեկույց․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1096 դիտում
08:50 10-12-2024
Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ»
1390 դիտում
08:00 10-12-2024
Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ»
5260 դիտում
10:30 09-12-2024
Ստեփանավանի բժշկական կենտրոնը հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ