211652_close_icon
views-count1111 դիտում article-date 10:14 01-10-2014

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը հետընթաց է գրանցել. Առավոտ

«Առավոտ»-ը գրում է. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը 78-րդ տեղում է: Ըստ այդ կազմակերպության՝ մամուլի ազատության ցուցանիշով մենք գերազանցում ենք Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին: Այդ դասակարգմամբ լավագույն եռյակում են Ֆինլանդիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան: Միացյալ նահանգներն ամենևին էլ առաջատարների շարքում չէ»: Թերթը ուշադրություն է հրավիրում նրան, որ այս տարի մեր երկիրը 4 հորիզոնականով զիջել է դիրքերը: Թե՛ այլ երկրների, թե՛ Հայաստանի առումով գնահատականներն օբյեկտիվ են թվում: Մասնավորապես օրինաչափ է, որ Հայաստանի երկու ատյանների վճիռները, ըստ որոնց՝ պարտավորեցնում են երկու լրատվամիջոցների բացահայտել իրենց լրատվության աղբյուրները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր