59633 դիտում
12:14 26-04-2018
Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են BMW-ն, Камаз-ն ու մարդատար Газель-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Камаз մակնիշի 29 ՍՍ 484 համարանիշի, BMW մակնիշի 35 RO 068 համարանիշի և մարդատար Газель մակնիշի 922 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, 2-ը՝ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ հավաքվածները հայտնել են՝ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Գ. Վարդանյանն ու Ռ. Ասրյանը։
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ տեսուչ Հարություն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Камаз-ի վարորդը, ով բախվել է BMW-ին, BMW-ն էլ իր հերթին բախվե է մարդատար Газель-ին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+