211652_close_icon
views-count2437 դիտում article-date 20:53 01-02-2025

Արտառոց դեպք՝ Երևանում․ քաղաքացու դիմումի համաձայն տուգանել են «Գլենդելի հացաբուլկեղեն»-ի խանութը, որից հետո տնօրենը այդ քաղաքացուն սպառնացել է, որ «վայիս է լինելու իր կյանքին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գլենդելի հացաբուլկեղեն»-ի տնօրեն ոմն Գագիկը սպառնացել է Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Գոռ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ Գոռ Ս․-ի դիմումի արդյունքում Արգիշտի փողոցի 11/3 հասցեում գործող «Գլենդելի հացաբուլկեղեն» խանութը տուգանվել է, որից հետո նշված խանութի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Գագիկ Հ․-ն սպառնացել է նրան, որ «վայիս է լինելու իր կյանքին»:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր