Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթված է տարել. նա կոմայում է գտնվում
Դերասան Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է [url=http://tass.ru/kultura/5162219]ТАСС[/url]-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:
«Նա կոմայում է գտնվում և արհեստական շնչառության սարքին է միացված»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ չհայտնելով, թե որ հիվանդանոցում է դերասանը: