Մուն Չժե Ինը առաջարկել է միավորել երկու Կորեաները երկաթուղային կապով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը առաջարկել է Հրվ. և Հյս. Կորեաների միջև երկաթուղային հաղորդակցություն ստեղծել, հայտնում է Ria Novosti-ն։
«Եթե միավորենք երկու երկաթգծերը, ապա հնարավոր կլինի ունենալ ճեպընթաց գնացքներ»,-մեջբերել է հարավկորեացի առաջնորդի խոսքը նրա խոսնակը միջկորեական բանակցությունների առաջին փուլից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժաանակ։
Նաև հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ մի օր կայցելեն Չինաստանի հետ սահմանին գտնվող Պեկտուսան սուրբ լեռը, որը կապված է կորեական ժողովրդի ծագման լեգենդի հետ։
Հիշեցնենք, որ 65 տարի անց տեղի է ունեցել պատմական հանդիպումը Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդների միջև։ Իսկ ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ բանակցությունների նպատակն է Հարավային Կորեայի հետ հակամարտությանը վերջ դնելը։