211652_close_icon
views-count3164 դիտում article-date 15:25 27-04-2018

ՊԵԿ-ը 14.1 մլրդ դրամով գերակատարել է հունվար-ապրիլ ամիսների բյուջեի ծրագրային ցուցանիշը

Պետական եկամուտների կոմիտեն ապրիլին 12 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել 2017թ. նույն ամսվա համեմատ: Այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը. «2018թ. ապրիլին կոմիտեն ապահովել է 130 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ հարկ վճարողներին է վերադարձվել 10 մլրդ դրամ, զուտ եկամուտները կազմում են շուրջ 120 մլրդ դրամ»: Ըստ Կարեն Բրուտյանի՝ 108 մլրդ դրամն ապահովվել է հարկային, իսկ 22 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից. «Համեմատության համար նշեմ, որ 2017թ. ապրիլին հարկային մարմինների կողմից ապահովվել էր շուրջ 85 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 22.5 մլրդ դրամ եկամուտ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ապրիլին եկամուտները կազմել էին 107.6 մլրդ դրամ»: Պետական եկամուտների կոմիտեն 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 418.5 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել պետական բյուջե՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 363.5 մլրդ դրամի: «Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին է վերադարձվել 29.3 մլրդ դրամ՝ զուտ եկամուտները կազմում են 389.2 մլրդ դրամ, ինչը 25.6 մլրդ դրամով գերազանցում է 2017թ.-ի 4 ամիսների ցուցանիշը»: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը նշել է, որ կոմիտեն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 14.1 մլրդ դրամով գերակատարել է բյուջեով նախատեսված 375.1 մլրդ դրամ ծրագրային ցուցանիշը. «Այս ցուցանիշները հարկ վճարողների վարքագծի բարելավման և ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստվերի դեմ պայքարի համակարգային աշխատանքի արդյունք են»: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր