5668 դիտում
15:43 27-04-2018
Հայաստանի տնտեսական ներուժը ներկայացվել է չինական լրատվամիջոցներին
Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանն այսօր Պեկինում հանդիպել է չինական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
Հարցազրույցները կազմակերպվել են Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնացկությանն ընդառաջ։ ԶԼՄ-ների շարքում էին Xinhua news գործակալությունը, China Daily-ն և Тa Kung Pao լրատվականը։
Հրանտ Աբաջյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես ներկայացնելով Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրը, երկրի տնտեսական ներուժը, հայ-չինական առևտատնտեսական հարաբերությունների օրակարգը։
Թղթակիցներին հետաքրքրել են Հայաստանի արտահանաման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրողների համար բացվող հեռանկարները, ինչպես նաև առանձին ոլորտներում ներդրումային գրավչությունները՝ ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերականգնվող Էներգետիկա և այլն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտին։ ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, մուտքի արտոնագրի դյուրացումը Չինաստանի քաղաքացիների համար, ինչպես նաև հայտնել, որ Հայաստանին Չինաստանի կառավարության կողմից տրվել է «երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ»։
Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 28-ին մասնակցելու է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսին, որի շրջանակներում տեղի կունենա «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով առանձին շնորհանդես։
Նմանատիպ նյութեր
2912 դիտում
18:08 05-02-2018
«Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպում. ներկայացվել է Հայաստանի ներդրումային ներուժը
2398 դիտում
23:18 07-11-2018
Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է WTM London 2018 ցուցահանդեսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան