2538 դիտում
16:36 27-04-2018
Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել և հնարավորին արագ վերականգնել վերջին օրերին վնասված քաղաքային գույքը
Երևանի ավագանու նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին տեղեկացրել է, որ վերջին օրերին մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասված քաղաքային գույքի վերակագնման նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ է տվել:
«Բոլորիդ է հայտնի, որ մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասվել են թե՛ աղբամաններ ու նստարաններ և թե՛ քաղաքային այլ գույք: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջաններին արդեն իսկ հանձնարարել եմ գույքագրել հասցված վնասներն ու քայլեր ձեռնարկել դրանք հնարավորին արագ վերականգնելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
3303 դիտում
19:45 01-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
7076 դիտում
15:27 05-10-2017
Վարչապետը հանձնարարել է գույքագրել ՃՏՊ-ների հետևանքով վնասված ճանապարհային կահավորանքը
Այս բաժնից
781 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
622 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
730 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված