1706 դիտում
15:39 12-02-2018
Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել լուսացույցերի տեղադրման անհրաժեշտություն ունեցող խաչմերուկներն ու անցուղիները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը շինարարական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:
Պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով: Ոլորտի մասնագետներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մայրաքաղաքի որոշ փողոցների` հետիոտնի համար նախատեսված անցուղիների վատ լուսավորվածության հետ կապված համաքաղաքացիներից ստացվող բողոքներին:
«Մեր համաքաղաքացիներից վերջերս բողոքներ ենք ստանում, որ որոշ փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցուղիները վատ են լուսավորված, և երեկոյան ժամերին վարորդների համար խնդիրներ են առաջանում: Ուսումնասիրեք այս խնդիրը, գույքագրեք նման խնդիր ունեցող բոլոր հատվածներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծեք տվյալ հատվածների պատշաճ լուսավորության հարցը: Նաև համագործակցելով Ճանապարհային ոստիկանության հետ՝ տվյալ տարածքները կահավորեք համապատասխան ճանապարհային նշաններով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու այդ համատեքստում տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և գույքագրել բոլոր այն խաչմերուկներն ու անցուղիները, որտեղ կա փողոցի հատումը կարգավորող լուսացույցերի տեղադրման կամ դրանց ավելացման անհրաժեշտություն, և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նմանատիպ նյութեր
3303 դիտում
19:45 01-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
2535 դիտում
16:36 27-04-2018
Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել և հնարավորին արագ վերականգնել վերջին օրերին վնասված քաղաքային գույքը
1883 դիտում
16:39 24-10-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ աղբամանների տեղադրման վայրերը վերանայելու համար
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված