211652_close_icon
views-count83302 դիտում article-date 10:55 28-04-2018

Նոր մանրամասներ՝ Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ տղամարդու դիակի հայտնաբերման գործում. նա մահացել է գանգուղեղային վնասվածքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 26-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Հրազդան կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու փաստով։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքները պարզելու համար ավագ քննիչ Արսեն Խաչատրյանի որոշմամբ նշանակվել էր մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որօեսզի պարզ լինի մոտ 30-35 տարեկան տամարդու մահվան հանգամանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն, մահը վրա է հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/26/1094628/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 26-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղաարդու դի կա։ Ժամանել էին ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին, որ տղամարդը մահացած է։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածի դին հայտնաբերել էր ճանաչված գուսան Հայկազունին, ով այդ պահին Հրազդան կիրճում մարզվելիս էր եղել (վազելիս) և նկատելով դին՝ ահազանգել էր «911» փրկարար ծառայություն։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր