54417 դիտում
16:48 26-05-2018
Նոր մանրամասներ՝ Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ հայտնաբերված 30-ամյա տղամարդու մահվան փաստով. ընկերներով թմրանյութ օգտագործելուց հետո նրա դին բերել և թողել էին ծառերի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ռուբեն Շ.-ն և Արարատի մարզի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Մ.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են ապրիլի 25-ին Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճ 30-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի դին տեղափոխելու և այնտեղ՝ ծառերի տակ, թողնելու ու հեռանալու մեջ։
Ապրիլի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Հրազդանի կրճում հայտնաբերել էին Ա. Հովհաննիսյանի դին։ Ոստիկաններին դիակի հայտնաբերման մասին տեղեկացրել էր ժողովրդին հայտնի սիրված ու ճանաչված Գուսան Հայկազունին։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Արագածոտնի և Արարատի մարզային ոստիկանության, ինչպես նաև ոստիկանության Աշտարակի և Մասիսի բաժինների քրեական հետախուզության իրենց գործընկերների հետ, հսկայական օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել են, որ Վարազդատ Մ.-ի կողմից ձեռք է բերվել թմրանյութ, որը Ա. Հովհաննիսյանը Ռուբեն Շ.-ն և Վարազդատ Մ.-ն օգտագործել են ավտոմեքենայի մեջ, որից հետո Ա. Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է ու կարճ ժամանակ անց ավտոմեքենայի սրահի մեջ մահացել է։
Տեսնելով, որ Ա. Հովհաննիսյանը մահացել է, Վարազդատ Մ.-ն ու Ռուբեն Շ.-ն Վարազդատին պատկանող ավտոմեքենայով դիակը տեղափոխել են Հրազդանի կիրճ և թողնել այնտեղ ու հեռացել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարազդատ Մ.-ն ու Ռուբեն Շ.-ն ստորագրությամբ ազատ են արձակվել։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/28/1094790/]հայտնել [/url]էինք, որ ապրիլի 26-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Հրազդան կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու փաստով։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքները պարզելու համար ավագ քննիչ Արսեն Խաչատրյանի որոշմամբ նշանակվել էր մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լիներ մոտ 30-35 տարեկան տղամարդու մահվան հանգամանքները։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դատաբժշկի եզրակացության համաձայն, մահը վրա էր հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
[b]Ռուբեն Շ.-ն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0159375001527339308182338.jpg[/img]
[b]Վարազդատ Մ.-ն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0952179001527339334936221.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+