211652_close_icon
views-count88817 դիտում article-date 14:35 29-04-2018

Ոստիկաններն ու քննիչները պարզել են Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ, Հրազդան գետի ափին գանգուղեղային վնասվածքով հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում կարողացել են պարզել ապրիլի 26-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհի ՝ Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քննիչներն ու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն էր: Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Արմնեն Խաչատյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/28/1094790/]Ավելի վաղ[/url]՝ ապրիլի 26-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Հրազդան կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու փաստով։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքները պարզելու համար ավագ քննիչ Արսեն Խաչատրյանի որոշմամբ նշանակվել էր մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որօեսզի պարզ լինի մոտ 30-35 տարեկան տամարդու մահվան հանգամանքները։ Դատաբժշկի եզրակացության համաձայն, մահը վրա էր հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր