80259 դիտում
18:28 28-04-2018
Երևանում 23-ամյա աղջիկը ՎԱԶ-2172-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր-Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 23-ամյա Անի Սարգսյանը, Նոր-Նորքի 8-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցում՝ «Արծվի» արձանի մոտակայքում թիվ 15 շենքի հարևանությամբ, իր վարած ՎԱԶ-2172-մակնիշի 22 ՏL 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ 4-րդ դասակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, հրշեջ փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Մայիս Դավթյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը:
Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, և պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները՝ Արթուր Դավթյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+