211652_close_icon
views-count106053 դիտում article-date 10:21 30-04-2018

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 30-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել դաշտում. նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած BMW մակնիշի 42 NQ 444 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել գազատար խողովակին, որից հետո հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Աբրահամյանը, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Իսրայելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Արարատի մարզում գործող գազալցակայաններից մեկում։ Բախման հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք, ինչի համար էլ դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր