211652_close_icon
views-count34992 դիտում article-date 12:37 30-04-2018

Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռն ապրիլի 29-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ սրահում ծխող տղամարդու պատճառով: Այդ մասին հաղորդում է RIa Novosti-ն։ ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ վարչական արձանագրություն է կազմվել 1974 թվականի ծնված ուղևորի նկատմամբ, որը սրահում ծխել է: «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել, անձնակազմի ղեկավարը օգնության է դիմել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին:

Նմանատիպ նյութեր