211652_close_icon
views-count13636 դիտում article-date 15:50 30-04-2018

Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր՝ ապրիլի 30-ին, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որն է նրա տեսլականը Արցախի հակամարտության հարցում. «Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ Դուք ողջ գործընթացի մեջ մտնեք: Այդ ամենի մեջ ներգրավվելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում: Իսկ եթե որևէ փոփոխություն նախատեսում եք, որո՞նք են դրանք»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հարցի քննարկումը և բանակցությունները, բնականաբար, պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Անհրաժեշտ է հարցին տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Անձերի ճաշակները չէ, որ պետք է որոշեն քաղաքականությունը այս կամ այն ոլորտում: Անձերի դերակատարումը պետք է լինի հավասարակշռված, կան կայացած ինստիտուտներ, որոնք կարող են այդ հավասարակշռությունն ապահովել: Իհարկե, կարծում եմ, որ Հայաստանում այս հարցում կարծիքների շատ մեծ ապլիտուդ չկա: Ադրբեջանից հնչող հայտարարությունները, կարգավորման մթնոլորտ չեն ստեղծում: Մեզ համար պրոբլեմատիկ է բանակցել մեկի հետ, որը սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել: Վերջին գլուխգործոցը Երևանի նկատմամբ նկրտումների մասին հայտարարություններն էին: Պետք է միջնորդները հասկանան, որ ագրեսիվ հռետորության պայմաններում հնարավոր չէ կարգավորման հասնել»,-ընդգծեց Փաշինյանը: Հավելեց, որ իր կարծիքով, վերջին իրադարձությունները լրջորեն պետք է ամրացնեն Հայաստանի դիրքերը Արցախի հարցում. «Ազգային զարթոնքը ուժեղացնելու է մեր դիրքերը, նպաստելու է մեր բանակի մարտունակության մեծացմանը»:

Նմանատիպ նյութեր