211652_close_icon
views-count42519 դիտում article-date 16:30 30-04-2018

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները կանխել են 21-ամյա աղջկա ինքնասպանությունը

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերն անց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցները ծառայության ընթացքում նկատել են, որ Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է մի աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները, մոտենալով նրան, պարզել են, որ այդ աղջիկը ցանկանում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել։ Ի վերջո, տևական ժամանակ ոստիկաններն այդ աղջկա հետ բանակցություններ են վարում, ինչի արդյունքում կարողանում են համոզել, որպեսզի հետ կանգնի այդ մտքի։ց և նրան վտանգավոր եզրագծից դուրս են բերում անվտանգ վայր և տեղափոխում ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Նարգիզ Գ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է իր կյանքին վերջ տալ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր