27509 դիտում
15:24 01-05-2018
«Վե՛րջ, աջ-ձախ չի լինելու». Փաշինյանը խոստանում է հարկային-մաքսային տեռորը վերացնել. aravot.am
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց արտագաղթից, ժողովրդի սոցիալական վիճակից:
[url=http://www.aravot.am/2018/05/01/954147/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ՝ նա ասաց, որ դրան նպաստել է հարկային, մաքսային տեռորը, արդարության բացակայության մթնոլորտը: Նա ասաց, որ ժողովուրդը հավատում է Փաշինյանին, բայց պետք են երաշխիքներ, արդյոք հույս ունենա՞նք, որ ձեր ընտրվելու դեպքում մենք չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ամենափոքր արժեքն է, որտեղ ՓՄՁ-ն կեղեքվում է հարկային մարմինների կողմից, հանապազօրյա հացի համար սահմանից մեկ արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների եւ մաքսային մարմինն ավելի դաժան է, քան հակառակորդի գերեվարված զինվորի նկատմամբ վերաբերմունքը, արդյոք չե՞նք ապրի այն Հայաստանում, որտեղ ձու գողացողը անազատության մեջ է, ձի գողացողը՝ փառքի մեջ: Երաշխի՛քն է պետք տալ, ոչ թե խոստումներ:
Փաշինյանը պատասխանեց, որ արդար Հայաստան ունենալը օրախնդիր է, իսկ երաշխիքները պետք է ստեղծվեն հընթացս. «Այս ամբողջ շարժումն ի՞նչ իմաստ կունենա, դուք պատկերացնո՞ւմ եք, մենք այսօր պայքարում ենք մարդկանց հիասթափության եւ հուսահատության դեմ, պատկերացնո՞ւմ եք, եթե այս փոփոխությունից հետո պարզվի, որ ձեր ասած այս բոլոր երեւույթները կամ առնվազն մի մասը շարունակում են գոյություն ունենալ: Բա այս ամեն ինչը ինչի՞ համար է: Մենք հիմա ունենք ամենակարեւոր երաշխիքը, երաշխիքը այս դահլիճում չի, հրապարակում կանգնած ժողովուրդն է, որն այլեւս չի հանդուրժելու՝ ես լինեմ, դուք լինեք, ով ուզում է լինի: Վե՛րջ, աջ-ձախ չի լինելու, ՀՀ-ում իշխանության տերը ժողովուրդն է: Այն իշխանությունը, որը հոտառությունը կորցրեց, ով ուզում է լինի, ինքը տապալված է ՀՀ-ում»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/01/954147/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան