575 դիտում
21:30 21-10-2020
Լրատվության դեմ տեռորը արդեն պարզապես անհեթեթ է դարձել. քաղաքացիներին ոստիկանություն են տանում և տուգանում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին բավականին անմեղ գրառումների համար
[url=https://hayeli.am/?p=610575&l=am&fbclid=IwAR21fGxTeqDJWcf3oFiU8XuVNPRIAqHG3OuvQJkWXJvEoUB9w_6mU0Xebpc]Hayeli.am[/url]-ը գրում է.
Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը փակել են պատերազմից առաջ հեռարձակված մի թողարկման կրկնության պատճառով, որտեղ քննարկվել է համաճարակի դեմ պայքարը։
Լրատվության դեմ տեռորը արդեն պարզապես անհեթեթ է դարձել։ Քաղաքացիներին ոստիկանություն են տանում եւ տուգանում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին բավականին անմեղ գրառումների համար։
Միաժամանակ, իշխանությունների հովանավորությունը վայելող լրագրողներն ու լրատվամիջոցները առանց սահմանափակումների կեղծիք են սփռում, հայհոյում են իշխանության ներկայացուցիչներին, տարածում են թշնամական քարոզչությունը։
Ըստ էության, լրատվության սահամանափակումները ամենեւին էլ պատերազմական իրավիճակի մասին չեն, այլ ընդդիմադիրներին լռեցնելու։ Անգամ այս ճգնաժամային իրավիճակում իշխանավորների համար կարեւորագույնը իրենց աթոռին կառչած մնալն է, ազգային միասնություն կերտելու փոխարեն, իշխանությունների կողմից պատերազմական իրավիճակում շարունակվում են ներքաղաքական ճնշումները, եւ ազատ խոսքի դեմ արշավը այդ ճնշումների ամենակարեւոր բաղադրիչն են։
[b]
Գրել է Աղասի Ենոքյանը[/b]
Նմանատիպ նյութեր
4093 դիտում
23:40 14-11-2018
Թուրքիայի իշխանությունները շարունակում են քաղաքացիներին հետապնդել սոցցանցերում կատարած գրառումների համար
6713 դիտում
22:30 29-11-2020
Փաշինյանի այսօրվա 2 գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
27443 դիտում
15:24 01-05-2018
«Վե՛րջ, աջ-ձախ չի լինելու». Փաշինյանը խոստանում է հարկային-մաքսային տեռորը վերացնել. aravot.am
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում