211652_close_icon
views-count33158 դիտում article-date 16:59 01-05-2018

ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր խոսքը Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության ժամանակ. Tert.am

Ազգային ժողովի հատուկ նիստում, որտեղ ընթանում է վարչապետի ընտրության հարցը, ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով հայտարարեց, որ ժողովուրդը պետք է ուրախանա։, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/aram-sargsyan/2675700]Tert.am[/url]-ը։ «Ուզում եմ շարունակել աչքերի մեջ նայելու թեման: Ես բոլորի աչքերի մեջ անկեղծ եմ նայել: Սկսած Արմենից Աշոտյանից, Արտաշես Գեղամյանից, ում հետ 2004թ.-ին ապրիլի 12 եմ անցել, երևանցի տղու նման կռիվ է արել ոստիկանի հետ ու չի փախել, վերջացրած Արտակ Զեյնալյանով, Սասուն Միքայելյանով: Ում մասին ինչ մտածել եմ՝ ուղիղ եմ ասել, ներառյալ Նիկոլ Փաշինյանին: Մենք խոսում ենք ամեն ինչից, բայց ոչ այսօրվա իրավիճակից, որն ամենակարևորն է: Մենք չենք փորձում գտնել ելքեր, մոռանում ենք, որ ելք կա նաև փողոցում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են»,-ասաց Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ 10 տարի է՝ ինքը ասում է, որ ազատ ընտրություններ են պետք, այսօրվա իրավիճակը խախտված իրավունքների հետևանք է, ընտրական իրավունքի խախտման հետևանք է: «Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ամբողջ աշխարհի հայությունը տալիս է ամենաշատը: Ինքն է այն մարդը, ով կարող է գառանտ լինել, որ կարող է արդար ընտրություն լինել: Լավ բժիշկ չի, լավ տրանսպորտնիկ չի, բայց լավ գառանտ է»,- նշեց Արամ Սարգսյանը: Պատգամավորը նշեց, որ խոսվում է աշխարհաքաղաքական բևեռներից, ուղղվածությունից և գուցե հենց դա է պատճառը, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողքին չէ: «Բայց խնդիր կա, եկեք ընդունենք, որ երկրի ամենակարևոր խնդիրն անկախությունն է, եկեք ընդունենք, որ մենք լուրջ տնտեսական, աշխարհաքաղաքական կախվածություն ունենք։ Իսկ ո՞ր դեպքում ենք լուծում, երբ ինքնիշխան ենք, երբ ունենք ընտրված իշխանություններ»,- շեշտեց Արամ Սարգսյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/aram-sargsyan/2675700]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր