211652_close_icon
views-count8288 դիտում article-date 15:01 02-05-2018

Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը

Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը»:

Նմանատիպ նյութեր