211652_close_icon
views-count21720 դիտում article-date 14:22 02-05-2018

Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել. Հանրային հեռուստաընկերություն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ միանալով ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչով սկսված անհնազանդության ակցիաներին։ Այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել: Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

Նմանատիպ նյութեր