211652_close_icon
views-count37854 դիտում article-date 14:35 02-05-2018

Արա Բաբլոյանը հորդորում է դադարեցնել ԱԺ պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը և նրանց հասցեին վիրավորանքներ հնչեցնելը

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրանում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում է աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել՝ սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը։ Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից։ Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից: Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն»:

Նմանատիպ նյութեր