211652_close_icon
views-count6098 դիտում article-date 15:27 02-05-2018

ԱԺ քառօրյայի մայիսի 2-ի նիստը չկայացավ. քվորում այդպես էլ չապահովվեց

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չկայացած հայտարարեց մայիսի 2-ի նիստը: Բաբլոյանը հայտարարեց, որ անհրաժեշտ քանակով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի նիստը համարվում է չկայացած: Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 33 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` 4 ժամվա ընթացքում պատգամավորների գրանցումը շարունակվելու է, իսկ եթե այդ ընթացքում անհրաժեշտ քանակով ձայներ չապահովվեն, նիստը կհամարվի չկայացած: Հիշեցնենք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում և 4 օր չի մասնակցելու քառօրյա նիստերի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր