211652_close_icon
views-count874 դիտում article-date 11:53 08-11-2024

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

Գյումրիում ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով. ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամներ, մյուս խմբակցություններից որևէ մեկը ներկա չէր, փոխանցում է Ազատությունը:

Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով:

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն այսօր հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:

Գյումրին առանց իշխանության է մնացել, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։

Նմանատիպ նյութեր