211652_close_icon
views-count6549 դիտում article-date 17:46 02-05-2018

Ժոզե Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա խաղացողը Մաքթոմինին էր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 21-ամյա կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինիին անվանել է թիմի լավագույն խաղացող այս մրցաշրջանում: «Կարծում եմ, յուրաքանչյուր երիտասարդ խաղացող՝ հայտնվելով ակումբում, երազում է առաջին թիմում խաղալ: Երբ երազանքն իրականանում է, նա երազում է մասնակցել մեծ խաղերի, Չեմպիոնների լիգայում, հետո՝ հավաքականում: Այդ տղան՝ մրցաշրջանը սկսելով ակադեմիայից, ընդամենը կես տարում ստացավ այն ամենը, ինչ՝ ցանկանում էր: Ահա թե ինչու «ՄՅՈւ»-ի տարվա խաղացողը՝ իմ կարծիքով, պետք է դառնա Մաքթոմինին: Սկզբից ես այդպիսին համարում էի Մատիչին: Բայց երբ Մաքթոմինին երիտասարդ խաղացողի համար որևէ մրցանակ չստացավ, ես փոշմանեցի: Նա չպետք է մնա առանց մրցանակի, այդ իսկ պատճառով իմ ձայնը տալիս եմ նրան», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր