3294 դիտում
19:05 02-05-2018
ՊԵԿ-ն ընդառաջ է գնում գործարարներին. բեռնափոխադրման անհնարինության դեպքում հնարավորություն է ընձեռվում զանգով կամ էլ. փոստով տեղեկացնել ՊԵԿ-ին
Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին ստեղծվածիրավիճակը՝ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ընդառաջ գնալով տնտեսվարող սուբյեկտների բազմաթիվ դիմումներին, հաշվի առնելով վերջիններիս մտահոգությունները, «Մաքսային տարանցում» ընթացակարգի կիրառմամբ փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ տարանցման ընթացակարգով նախատեսված ժամկետներում փոխադրման անհնարինության պարագայում առաջարկվում էղեկավարվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 149-րդ հոդվածով և նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշմամբ հաստատված կարգով:
Մասնավորապես,տարանցման ընթացակարգով նախատեսված ժամկետներում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրողի պարտավորությունների կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ ի հայտ գալու դեպքում` տնտեսվարող սուբյեկտներնայդ մասին անհապաղ կարող են տեղեկացնել մաքսային մարմնին` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ 060-544444 թեժ գծի հեռախոսահամարով:
[b]
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4435 դիտում
15:31 25-01-2017
Իրանցի գործարարներին ներկայացվեցին մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները
1301 դիտում
14:57 19-05-2022
Խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հնարավորություն է ընձեռվում
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից