211652_close_icon
views-count1301 դիտում article-date 14:57 19-05-2022

Խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հնարավորություն է ընձեռվում

Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն է տվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագծի նպատակը առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող շահութահարկ վճարողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հնարավորությունների ընձեռումն է:

Ըստ հիմնավորման՝ օրենսգրքով գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ որակական կորուստ է համարվում նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե Օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից:

Նմանատիպ նյութեր