2778 դիտում
11:59 03-05-2018
«Ելք»-ը չի քվեարկի ՍԴ դատավորի թեկնածության օգտին. Արտակ Զեյնալյանը մրցույթ անցկացնելու առաջարկ արեց
ՍԴ դատարանի դատավորը ոչ միայն պետք է ունենա մասնագիտական բարձր գիտելիքներ, այլև դատավորին հատուկ հատկանիշներ, բայց մենք դրա մասնագետը չենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նա հիշեցրեց, որ 32 ՀԿ-ներ կոչ են արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հետ կանչել ՍԴ անդամի համար Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ապա առաջարկեց ստեղծել ՀՀ նախագահին կից մասնագիտական խումբ և ՍԴ դատավոր ընտրել ներկայացված թեկնածուների շարքից. «Դա չի հակասի Սահմանադրական կարգավորումներին: Կոչ եմ անում փոխել սկզբունքը և մասնագիտական դատարանի անդամ ընտրել ՀՀ նախագահի կողմից ներկայացված, բայց միաժամանակ մասնագիտական խմբի կողմից ընտրված անձանց շարքից»:
Ա. Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք չեն քվեարկի Էմիլ Բաբայանի թեկնածության օգտին, և նա հնարավորություն կունենա մասնակցել մրցույթում ու հաղթել:
Հիշեցնենք, որ Է. Բաբայանին ՍԴ անդամի թեկնածու է առաջարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
3297 դիտում
10:32 31-01-2019
Արտակ Զեյնալյանը վերանշանակվելու առաջարկ վարչապետից անհատապես է ստացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր