211652_close_icon
views-count2267 դիտում article-date 18:27 03-05-2018

Փաստաբանների պալատը շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: Մամուլի ազատությունը բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց խոսքի ազատության կարևոր երաշխիքն է: Մամուլը հանդիսանում է պետական մարմինների համար զսպաշապիկ, քանի որ օգնում է խնդիրների հրապարակայնացմանը և հետևում դրանց լուծմանը: Մեր երկրի համար այս բարդ ու լարված օրերին մամուլի աշխատակիցների շնորհիվ էր, որ հանրությունը միաժամանակ և ողջ ծավալով տեղեկանում էր, թե՛ հրապարակում, թե՛ մայրաքաղաքի և հանրապետության այլ հատվածներում տեղի ունեցող զարգացումների մասին: Առաջին գծում գտնվող մարտիկների նման լրագրողներն ընդգծել են իրենց կարևոր և օբյեկտիվ դերակատարությունը, անգամ ամենաճգնաժամային վիճակում ցուցաբերել մասնագիտական հմտություններ և խիզախություն: Այս օրերի ընթացքում մամուլի պատասխանատուները նաև կարողացել են իրենց աշխատանքով զսպել ստահոդ լուրերի տարածման ալիքը՝ հերքելով խուճապն ու մերժելով ապատեղեկատվությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական օրվա առթիվ՝ լրագրողներին մաղթում ենք տոկունություն, կամք, օբյեկտիվություն և մեծ համբերություն: [b]Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան[/b]

Նմանատիպ նյութեր