898 դիտում
17:16 03-05-2022
Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչներին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մամուլի ազատության օրվա առթիվ ՄԻՊ աշխատակազմում ընդունել է շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։
Ասուլիսի բացման իր խոսքում Պաշտպանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել նրանց դերի կարևորությունը ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում և տեղեկատվական իրականությունում մասնագիտական պարտքը պատշաճ իրականացնելու համար շատ մարտահրավերներ կան լրագրողների աշխատանքի համար և ընդգծել, որ աշխատանքային կարողությունների շարունակական կատարելագործման հարցում ՄԻՊ աշխատակազմը շարունակելու է ձևավորված սերտ համագործակցությունը ԶԼՄ գործընկերների հետ՝ նեղ մասնագիտական կամ զգայուն թեմաների լուսաբանման հարցերում մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով։
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն բաղադրատարրի՝ խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի իրացման շուրջ ՄԻՊ աշխատակազմի և ԶԼՄ ներկայացուցիչների առաքելությունը ընդհանրություններ ունի, և այդ համատեքստում կարևորել է հանրության կրթման ու իրավագիտակցության բարձրացմանհամար ջանքերի մեկտեղումը։
Հաջորդիվ, Պաշտպանը ԶԼՄ գործընկերներին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմում ստացված նախորդ տարվա դիմում-բողոքների ուսումնասիրությունների արդյունքում վերհանված տեղեկատվության ազատությանը վերաբերող վիճակագրական տվյալները և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Մասնավորապես՝ ասուլիսի ընթացքում Պաշտպանը հանգամանորեն անդրադարձել է հավաքների ու անհնազանդության ակցիաների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում արձանագրված անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկման ընթացակարգային խախտումների, լրագրողների հանդեպ պետական բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից բռնության դեպքերին։ Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է նաև լրատվամիջոցի կողմից ատելության ու անհանդուրժողականության հրահրման ու տարածման անթույլատրելիությունը՝ որպես պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրության սկզբունք։
Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև հանրային մեծ հնչեղության և ցասման արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքի քրեաիրավական, բարոյահոգեբանական կողմերին և ոստիկանական ուղեկցող ծառայության մասնագիտական ասպեկտներին։
Ի թիվս մի շարք այլ հարցերի, Պաշտպանը պատասխանել է նաև հանրային քննարկման առիթ հանդիսացած անհնազանդության բողոքի ակցիաներին երեխաների գիտակցված մասնակցության իրավունքի իրացման, երեխայի լավագույն շահի առաջնահերթության և ակցիաներով պայմանավորված՝ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին, դատական գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրության համակարգի կասեցված լինելու հանգամանքի ռիսկերին և ոստիկանության զորքերի բարեփոխման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությանը։
ՄԻՊ հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
2267 դիտում
18:27 03-05-2018
Փաստաբանների պալատը շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին