5022 դիտում
08:29 04-05-2018
ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ. «Ամերիկայի ձայն»
«Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովրդինը և նրանց խորհրդարանի անդամներինը»: Այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակը:
«Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձեւավորում համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի:
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»,- ասել է ԱՄՆ-ի Պետքրատուղարության խոսնակը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4376235.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
19:43 27-02-2014
Վրաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նոր կառավարության հետ
2199 դիտում
10:04 15-12-2018
ԱՄՆ-ի օրենսդիրները պատրաստ են շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ․ «Ամերիկայի ձայն»
3046 դիտում
09:41 27-02-2021
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը