211652_close_icon

Վրաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նոր կառավարության հետ

views-count1408 դիտում article-date 19:43 27-02-2014
Վրաստանի ԱԳ նախարարությունը ողջունել է Ուկրաինայի նոր կառավարությանը և հայտնել նրանց հետ համագործակցելու պատրաստակամություն: Այս մասին ասվում է պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրությունում: Վրաստանը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծված դժվարին իրավիճակից պատվով դուրս գալ, կապահովի երկրի տարածքային ամբողջության պահպանումը և կանցկացնի նախագահական ընտրություններ` դեմոկրատական չափորոշիչներին համապատասխան: Վրաստանի ԱԳ նախարարությունը մեկ անգամ ևս նշել է իր պատրաստակամությունը` համագործակցել նրանց հետ և նրանց ցանկության դեպքում, օգնություն կցուցաբերի երկրի կառավարաման գործում:

Նմանատիպ նյութեր