211652_close_icon
views-count2775 դիտում article-date 11:02 04-05-2018

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՍԴ անդամի ընտրությունն անցկացվում է փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 11:30-ը, որից հետո Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը կիրականացնի ձայների հաշվարկ և կհրապարակի արդյունքները: Հիշեցնենք, որ խորհրդարանական «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկությանը չեն մասնակցելու: Սահմանադրական դատարանի անդամը ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (63 ձայն): Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր