2596 դիտում
15:10 04-05-2018
ԱԻՆ-ը հակահրդեհային վարժանք է իրականացրել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Մայիսի 4-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ հասցե Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առևտրաժամանցային կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ:
Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Վարժանքի ընթացքում պարզվեց, որ առևտրաժամանցային կենտրոնն ունի բավական լավ հակահրդեհային ազդարարման և պաշտպանության համակարգ, տարհանման լայն ելքեր ու զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով: Այնուհանդերձ, հայտնաբերվեցին նաև որոշ թերություններ. մասնավորապես՝ առևտրի կենտրոնի անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում առաջին օգնության տրամադրման եղանակներին ու վարքականոններին: Կենտրոնի անվտանգության աշխտակիցները տեղեկացված չէին, որ հրդեհի դեպքում պետք է դիմավորել և ուղորդել հրշեջ մեքենաներին:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:
Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
70218 դիտում
12:05 29-04-2018
«Տաշիր» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում անցկացվել են հակահրդեհային վարժանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»