211652_close_icon
views-count4742 դիտում article-date 16:21 04-05-2018

Հնդկաստանի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզի դպրոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն ու Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը մայիսի 4-ին միասին այցելել են Վայոց ձորի մարզ։ Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում մարզի 50 դպրոցներ ներկայում ունեն համակարգչային լաբորատորիաներ։ Նախարարի տեղակալն ու դեսպանը տեղում ծանոթացել են դրանց աշխատանքին, հետաքրքրվել, թե որքանով են աշակերտները ներգրավված համակարգչային դասերին։ Ամալյա Եղոյանն ու Յոգեշվար Սանգվանը քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների շուրջ, որոնք առավել բովանդակային կդարձնեն համակարգչային դասարանների աշխատանքը, և առկա ռեսուրսներն ավելի արդյունավետ կօգտագործվեն։ Կողմերը քննարկել են նաև ծրագրի հաջող փորձը Հայաստանի մյուս մարզերում կիրառելու և երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելու հնարավորությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր