5631 դիտում
17:45 04-05-2018
Մեր պատկերացրած Հայրենիքը շատ մոտ է. Երիտասարդական ակումբների դաշնություն
Սիրելի երիտասարդներ, ընկերներ,
Մեր պատկերացրած Հայրենիքը շատ մոտ է. նոր սերնդի՝ երիտասարդության հեղափոխությունն իրականություն է: Նոր արժեքային համակարգը, որ տիրապետող էր միայն երիտասարդ սերնդի մակարդակում, արդեն համատարած է՝ համերաշխություն և հանդուրժողականություն, մեծ հավատ ապագայի նկատմամբ, փոփոխությունների ձգտում, հայրենասիրություն և օրինապահություն:
Որպես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն ողջունում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում երիտասարդներիս հասցեին տրված գնահատականը, որով ընդգծվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համազգային շարժման մեջ մեր ներգրավվածությունը և վճռորոշ դերը: «Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ»:
Հպարտ լինելով մեր Հաղթանակով, միաժամանակ, վստահ ենք, որ նոր Հայաստանում մենք լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն ունենալուց բացի կունենանք նաև բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում ակտիվ ներգրավման գործուն հնարավորություն: Պատրաստ ենք ստանձնելու արդար Հայաստանի կերտման պատասխանատվությունը:
Եվ ուրեմն՝ կեցցե Երիտասարդական հեղափոխությունը, կեցցե նոր սերունդը, կեցցե Հայաստանի 4-րդ Հանրապետությունը:
[b]
Երիտասարդական ակումբների դաշնություն[/b]
[b]www.fyca.net[/b]
Նմանատիպ նյութեր
5400 դիտում
22:43 13-11-2021
Իմ պատկերացրած երկրում տեղ չունեցող հայերի քանակը շատ ավելին է, քան՝ երկու հազար. Հայկ Եսայան
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում