24450 դիտում
22:00 06-05-2018
Անգլիա. «Արսենալը» ջախջախիչ հաղթանակով շքեղ նվեր արեց Վենգերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Բերնլիին»:
Հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, բայց՝ ոչ մարզական. սա «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխավորությամբ վերջին հանդիպումն էր Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, և թիմը ավելի լավ նվեր չէր կարող անել, քան՝ նման հաշվով հաղթելը: Ընդ որում, խաղից առաջ երկու թիմերի խաղացողները չեմպիոնական միջանցք բացեցին Վենգերի համար:
Լոնդոնցիները բավական լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում էր և հանդես եկավ առանց փոխարինման:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 60 միավոր և ապահովեց 6-րդ տեղը: «Բարնլին» 54 միավորով ապահովեց 7-րդն տեղը և 52 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց:
[b]Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
[/b]
«Արսենալ» - «Բարնլի»՝ 5:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 14, 75, Ալեքսանդր Լյակազեթ, 45+3, Սեադ Կոլաշինաց, 54, Ալեքս Իվոբի, 64
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16797 դիտում
21:28 22-04-2018
Անգլիա. «Արսենալը» ջախջախիչ հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10775 դիտում
13:45 27-02-2018
«Արսենալը» կազմել է Վենգերին փոխարինողների ցանկը
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը