211652_close_icon
views-count87306 դիտում article-date 13:47 07-05-2018

Էրեբունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 29-ամյա տղամարդու նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարողին, հայտնաբերվել է նաև ատրճանակն ու փայտե մահակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մայիսի 4-ին Երևան քաղաքի Նոր Արեշ 42 փողոցի բնակիչ՝ 29-ամյա Հենրիկ Ավագյանին հրազենային վնասվածք պատճառելու փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Հ. Ավագյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Սարգսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանների և Էրեբունու քննիչների կատարած օպերատիվ և քննչական ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում խոստովանել է, որ մայիսի 3-ին Նոր Արեշ 42 փողոցում ինքը վիճաբանել է Հ. Ավագյանի հետ, որի ժամանակ իր մոտ եղած մահակով հարվածել է նրա գլխին, այնուհետև իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։ Ոստիկաններն ու քննիչները կարողացել են նաև կասկածյալի հետ կատարել բացատրական աշխատանքներ, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենն ու փայտե մահակը։ Քննիչի որոշմամբ Ա. Սարգսյանը ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [b]Սպանության փորձի կասկածանքով ձերբակալված, 30-ամյա Արթուր Սարգսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0896198001525686765172925.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր