211652_close_icon
views-count31829 դիտում article-date 15:37 07-05-2018

Միայնակ բնակվող 73-ամյա կինը հարևանների պատճառով դատական քաշքշուկի մեջ է. նրա հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցվում. նա արդարություն է խնդրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1957 թվականից Հրանտ Շահինյան 9 տանն է բնակվում 73-ամյա Շուշանիկ Բինգոլցյանը: Այն ժամանակ տան երկու հարևան տներում իր ազգականներն էին ապրում, սակայն հիմա՝ օտար մարդիկ, քանի որ տները վաճառվել են: Միայնակ բնակվող տարեց կինը նոր հարևանների մեղքով բազմիցս հայտնվել է դատական քաշքշուկի մեջ և այժմ էլ դատական նիստեր են ընթանում: Բանը կայանում է նրանում, որ 2011 թվականին հարևանությամբ գտնվող տան նոր սեփականատերեր Արտաշես Հովհաննիսյանն ու իր կինը՝ Լուսինե Հարությունյանը, տարեց կնոջը մեղադրում են ապօրինաբար իրենց տարածքը զբաղեցնելու մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Շ. Բինգոլցյանը ասաց. «2012 թվականից դատական նիստեր են ընթանում: Նրանք ինձ ապօրինի մեղադրում են, որ ես իրենց տարածքը զբաղեցրել եմ, որը աբսուրդ է: Ես էլ դատարան եմ դիմել այն բանի համար, որ նրանք լուսամուտ են բացել երկրորդ հարկում՝ դեպի իմ տան կողմ, առանց շինթույլատվության, որի ժամանակ մեծ քարեր են թափվել իմ տան տանիքի վրա, ինչի հետևանքով խարխլվել է այն, տան հիմնական պատերը ճաքել են, իսկ անձրևների ժամանակ առաստաղից անձրաջրերը կաթկթում են: Ինձ սպառնում են, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում իմ հասցեին, ասում, որ հենց մահանամ, իմ տանը տիրանալու են: Արտաշեսը կադաստրում է աշխատում, լայն կապեր ունի, ինչքան չափագրողներ են գալիս, բոլորը միայն նրան են հավատում և ի օգուտ նրանց են աշխատում: Օգտվում են այն հանգամանքից, որ ես միայնակ եմ ապրում և պատեհ-անպատեհ առիթ են ստեղծում, որ ինձ վիրավորեն: Խնդրում եմ՝ իրավապահ կառույցները ուշադրություն դարձնեն այս խնդրին, օգնեն արդարություն հաստատվի, ինձ հասցված վնասը փոխհատուցեն և ինձ հանգիստ թողնեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր