211652_close_icon
views-count6582 դիտում article-date 19:24 07-05-2018

Հանձնարարվել է պատշաճ կազմակերպել մանկապարտեզն ավարտող սաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու գործընթացը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել պարբերական շրջայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ և խստորեն վերահսկել մատակարարվող սննդի որակն ու պահպանման պայմանները: Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում ուսումնական տարեվերջի ավարտական հանդեսներին՝ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Ի դեպ, այս ծրագիրն իրականացվում է 2013 թվականից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով պայուսակներ և գրենական պիտույքներ կտրամադրվեն նաև բոլոր առաջին դասարանցիներին, ինչպես նաև տարրական դասարաններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Քաղաքապետը հանձնարարել է նաև մանկապարտեզների ավագ խմբերում սահմանել խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր