3092 դիտում
14:03 23-06-2017
Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու՝ արդեն ավանդույթ դարձած ծրագիրը:
Այն մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հունիսի 30-ը: Դպրոցական առաջին նվերները երեխաներն ստանում են մանկապարտեզի ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել և փոքրիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Շնորհակալություն հայտնելով մանկապարտեզի տնօրեններին և մանկավարժներին՝ քրտնաջան աշխատանքի համար, Աննա Ստեփանյանը կարևորել է երեխաների կրթության հանդեպ ուշադրությունն ու հետևողական վերաբերմունքը:
«Վստահ եղեք, որ մայրաքաղաքի նախակրթարանները Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են և համոզված եմ, որ այդ ուշադրության արդյունքը բոլորիդ է տեսանելի: Հուսով եմ, որ մեր այս փոքրիկները, ովքեր վաղն արդեն դպրոց կգնան, շատ լավ կսովորեն ու կավելացնեն գիտելիքների այն պաշարը, որը ստացել են մանկապարտեզներում», - նշել է Աննա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ այս տարի ևս մանկապարտեզն ավարտող երեխաներին տրմադրվում են շուրջ 10000 պայուսակներ՝ 16 անուն դպրոցական պարագաներով:
Նմանատիպ նյութեր
4806 դիտում
16:09 29-06-2018
Մանկապարտեզ ավարտող երեխաները ստանում են իրենց առաջին դպրոցական նվերները
1117 դիտում
15:14 22-06-2015
Երևանի քաղաքապետարանը գրենական պիտույքներ է հանձնում մանկապարտեզն ավարտող բոլոր փոքրիկներին
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»