3678 դիտում
13:02 08-05-2018
Արդյունավետ գործում է «Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» ավտոմատացված համակարգը
«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով:
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է նաև «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառել ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ: Նախատեսվում է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգը շահագործման տրամադրել նաև առցանց ռեժիմում, ինչի արդյունքում համացանցի հասանելիության ցանկացած վայրից հնարավոր կլինի իրականացնել ԱՏԳ իրականացման հետ կապված մաքսային գործառնություններ:
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ 2018թ. ապրիլին հաջողությամբ փորձարկված «Ապրանքների փաստացի ելք» և «Ուղևորային մաքսային հայտարարագիր» էլեկտրոնային համակարգերը պատրաստ են ներդրման:
Համակարգերը թույլ կտան էլեկտրոնային եղանակով ֆիքսել արտահանվող ապրանքների սահմանը հատելու փաստը (ըստ հայտարարագրի, ապրանքատեսակի, քանակի, ավտոմեքենայի, հսկողությունն իրականացրած մաքսային ծառայողի, ամսաթվի և այլն), ինչպես նաև էլեկտրոնային տիրույթ տեղափոխել առ այսօր միայն թղթային տարբերակով շրջանառվող ուղևորային մաքսային հայտարարագրերը, ինչը հնարավորություն կտա ստեղծել ռիսկերի կառավարման և այլ պետական մարմինների հետ տեղակատվության փոխանակման հնարավորություններ տվող էլեկտրոնային տվյալների շտեմարաններ:
[b]Պետական եկամուտների կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
3750 դիտում
22:27 31-07-2015
Ներդրվել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգ
Այս բաժնից
883 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
688 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան