211652_close_icon
views-count51531 դիտում article-date 21:35 08-05-2018

Վարչապետն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Ն. Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր