13547 դիտում
16:28 10-05-2018
Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը՝ Վրաստանի «Առաջին ալիքին»
Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Վարչապետն իր խոսքում նշել է․ «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության («Քաղաքացիական պայմանագիր»- խմբ.) ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»:
Նա հավելել է, որ Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև:
Նմանատիպ նյութեր
906 դիտում
10:28 30-04-2015
Ժամանակակից կյանքում որոշիչ դեր է խաղում «զոմբոարկղը». Առավոտ
11737 դիտում
11:33 04-04-2016
Վրաստանը պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ
2066 դիտում
13:03 24-12-2020
Մեր երկիրը կորոնավիրուսի 2-րդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
868 դիտում
21:24 20-10-2024
Ֆերիկում քվեարկությունն ավարտվել է
679 դիտում
19:32 20-10-2024
Ընտանիքը ազգի կենսունակության հիմքն է, ընտանիքի հիմնադիրը Աստված ինքն է․ Արամ Ա Վեհափառ
646 դիտում
19:11 20-10-2024
«Aznavour Classique» սիմֆոնիկ ծրագիրը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը